Փաշինյանը ԳԴՀ արտաքին հետախուզության ծառայության նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ, քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: