Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության․ Պետդեպ

Վաշինգտոնը շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։

Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերի խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկում սկսեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել այդ բանացություններին նպաստողի դերը։

«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք կարևոր ենք համարում երկու երկրների դեմ առ դեմ բանակցելը երկարաժամկետ համաձայնության հասնելու համար», – հավելել է Միլլերը։