Իսրայելի իշխանությունները մոտ են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության կնքմանը

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը և Իսրայելի իշխանությունները մոտ են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության կնքմանը: Այս մասին ասվում է շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիայի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՄԱՍ»- ն իր պատասխանը տվել է Կատարին և մյուս միջնորդներին», – հավելել է Հանիան՝ մանրամասներ չներկայացնելով։

Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին, միջնորդի դերում հանդես եկող Կատարը պետք է առաջիկա ժամերին բացահայտի գործարքի մանրամասները: