Պիզայի աշտարակից կախել են Պաղեստինի դրոշը․ Իտալիայում ցույցեր են

Իտալացի մի խումբ ուսանողներ ցույց են անցկացրել Պիզա քաղաքում։ Նրանք պահանջել են անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում, տեղեկցանում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության՝ Պիզայի աշխարհահռչակ աշտարակից կախել են Պաղեստինի դրոշը:

Հիշեցնենք՝ Գազայում զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 12 հազարի։ 3750 մարդ համարվում է անհետ կորած։