Լավ, բա էդ ամբողջ կառավարությունում մի ադեկվատ մարդ չկա՞ր․ գնում ենք դեպի ֆեյսբուքակրթության

Փաստորեն ԿԳՄՍ նախարարության ջանքերով գնում ենք դեպի ֆեյսբուքակրթության։ Պարզվում է 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի առաջին մասի 40-րդ էջում կա մի շտրիխ կոդ, որը հղում է ինչ-որ ֆեյսբուքյան գրառման, որտեղ մասնավոր ինչ-որ կլինիկայի էջ է, պետության կողմից չվերահսկվող բովանդակությամբ։ Բա որ վաղը այդ էջի բովանդակությունը փոխվի, ով է պատասխանատու դրա համար… կամ միգուցե թաքնված գովազդ է…

Լավ, բա էդ ամբողջ կառավարությունում մի ադեկվատ մարդ չկար, որ էդ Բարձր Տեխնոլոգիաների նախարարությունը ասեր էդ հարյուրավոր միլիոն դրամները, որ տվեցինք լուծարվող ընկերություններին, չէիք կարա դրա փոխարեն ԿԳՄՍ-ի համար մի հատ սերվեր ստեղծել իրա դատաբազայով, որտեղ կտեղադրվեին բոլոր դասագրքերի համար նախատեսվող թվայնացված նյութերը ու պետական վերահսկողության տակ կլինեին դրանք։

Էհ, քանի կա «գրդոնը», ում ա պետք մտածելը։

Հ.Գ. Եվ ասեմ սա միակ նման հղումը չի նոր դասագրքերում։

Հ.Գ. 2. Եվ մի նկատառում էլ ԿԳՄՍ-ին, ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցումը ունի տարիքային սահմանափակում սկսած 13 տարեկանից, մինչդեռ 2-րդ դասարանի աշակերտները սովորաբար 7 տարեկան են…

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից