2024 թ. Հայաստանի պետական պարտքը կավելանա և կկազմի ՀՆԱ 48,4 տոկոսը. ԿԲ

2024թ. Հայաստանի պետական պարտքը կավելանա և կկազմի ՀՆԱ 48,4 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Սակայն դա, նրա խոսքով, միևնույն է, ցածր է 50 տոկոս նշաձողից, որը համարվում է անհրաժեշտ պետական պարտքի կայուն վիճակի ապահովման համար։ «Չնայած 2024թ. պետբյուջեի նախագիծը այս կամ այն պատճառներով կարող է պարունակել որոշակի մակրոտնտեսական ռիսկեր, այնուամենայնիվ, այն ընդգծում է կառավարության ձգտումը՝ ապահովելու ներդրումների աճ։ Մասնավորապես, տնտեսական պոտենցիալի զարգացման մասով»,- ավելացրել է Գալստյանը։