2024 թ. կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղվի պաշտպանության ոլորտի աջակցմանը

Հայաստանի իշխանությունները 2024 թ. կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղեն պաշտպանության ոլորտի աջակցմանը։ Այս մասին նշվել է հանրապետության 2024թ. պետբյուջեի նախագծում, որը խորհրդարանական հերթական քառօրյայի ընթացքում ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը։

2024 թ. կապիտալ ծախսերը կավելանան և կկազմեն 710 մլրդ դրամ։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 555 մլրդ դրամ, դա 7 տոկոսով ավելին է, քան 2023 թ.։ Պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,3 տոկոսը։