Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության տակ գտնվող բոլոր հայերին և զերծ մնալ որևէ օգնություն ցուցաբերելուց, որը կարող է խորացնել Արցախում ցեղասպանության զոհերի տառապանքները կամ դրդել Ադրբեջանին ագրեսիայի ցանկացած անօրինական գործողություն իրականացնել», – նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման։