Իսրայելական վարչակարգը անպայման կկործանվի, և ԱՄՆ-ն չի կարողանա փրկել նրան. ԻՀՊԿ հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է, որ իսրայելական վարչակարգն «անպայման կկործանվի», և ԱՄՆ-ն չի կարողանա փրկել նրան՝ «արհեստական շնչառություն» տալով, տեղեկացրել է Mehr-ը։
Ուրբաթ ելույթ ունենալով Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող արարողության ժամանակ՝ գեներալ-մայոր Հոսեյն Սալամին գնահատել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հանկարծակի հարձակումը։
Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի մոտ տեղակայել են հուսալի և հզոր պաշտպանական համակարգ, բայց չեն նկատել, ոչ ոք չի նկատել։
«Այսօր սիոնիստական ռեժիմի զսպման պոտենցիալը խախտվել է»,- ասել է Սալամին։
«Միացյալ Նահանգները չի կարող փրկել այդ ռեժիմը, չի կարող արհեստական շնչառություն տալ նրան։ Սիոնիստական ռեժիմը արմատներ չունի այդ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունում և անպայման կկործանվի»,- ավելացրել է նա։