Քաղաքապետարանը քննարկում է Արցախում պայթյունից մահացածների ընտանիքներին աջակցելու հարցը

Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը քննարկվում է Երևանի քաղաքապետարանում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով, գումարի չափի և ժամկետների վերաբերյալ հարցերը դեռևս քննարկումների փուլում են, առաջիկա օրերին պարզ կլինի։

Հիշեցնենք, որ արցախցիների բռնի բռնի տեղահանման ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում ուժեղ պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով 220 զոհ կա: