Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը Մեծ Բրիտանիայում ենթարկվել է վանդալիզմի

Լոնդոնում բնակվող հայազգի փաստաբան Տաթևիկ Գրիգորյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է,  որ Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը՝ խաչքարը, ենթարկվել է վանդալիզմի: Ոստիկանությունը հետաքննում է։

Նա ավելի վաղ՝ դեռևս սեպտեմբերի վերջին ներկա էր եղել խաչքարի բացման արարողությանը և այդ ժամանակ նկարել է միջոցառմանը ներկա թուրքական դրոշներով «գորշ գայլերի» ներկայացուցիչներին, որոնք ձեռքով ցուցադրել են ֆաշիստական նշանը։