52․6%-ը դժգոհ է վարչապետի գործունեությունից, 64%-ը՝ ԱԺ-ի․ «Գելափ»-ը ներկայացրել է հարցումների արդյունքները

«GALLUP»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։

«Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության ու վարչապետի գործունեությունը» հարցին 34 %-ը հավանություն է տվել վարչապետի գործունեությանը, 52,6%-ը նշել է, որ հավանություն չի տալիս։

29,1%-ը հավանություն է տվել կառավարության գործունեությանը, 57,7 %-ը նշել է, որ հավանություն չի տալիս։

ԱԺ-ի գործունեությանը հավանություն է տվել 22,2%-ը, իսկ 64%-ը հավանություն չի տվել։

ՀՀ նախագահի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 23%-ը, հավանություն չի տվել  53,7%-ը։

«Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով՝ ամենավատ ցուցանիշը գրանցել է Ազգային ժողովը։