Ռուսաստանը 40 տոննա հումանիտար օգնություն կուղարկի ԼՂ տեղահանվածների համար

Ռուսաստանն առաջիկա օրերին 40 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Երևան: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Մենք աջակցում ենք Հայաստանին և ղարաբաղահայությանը հումանիտար ոլորտում։ Հաշվի առնելով հայկական կողմի կարիքները` ՌԴ կառավարությունը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկելու Հայաստան։ Այն մոտ օրերս կհասնի Երևան»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Նա պարզաբանել է, որ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը՝ մարդասիրական բեռում ներառվել է շարժական էլեկտրակայան, որը կարող է էներգիա մատակարարել տասնյակ տների։