Երևանն ու Թեհրանը կհրաժարվեն բեռնատարներից գանձվող հարկային մուտքերից

Երևանն ու Թեհրանը կհրաժարվեն բեռնատարներից գանձվող հարկային մուտքերից, գրում է ParsToday-ը:

Իրանական բեռնատարները Հայաստանի սահմանը հատելիս բնապահպանական ու պետական տուրքերից զատ նաև ճանապարհային հարկ են վճարում՝ միջինը մոտ 250 դոլար: Իրան մտնող հայկական բեռնատարներից էլ 120 դոլար է գանձվում։

Նշվում է, որ կողմերը հենց այս հարկն են զրոյացնելու: