Գազայի հատվածում զոհերի թվը գերազանցել է 10,4 հազարը, վիրավորներինը՝ 27 հազարը

Հոկտեմբերի 7-ից առ այսօր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 10,4 հազարը։

Այս մասին հաղորդում է Al-Qahera Al-Ekhbariya հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։

Ըստ գերատեսչության տվյալների՝ հակամարտության սրման սկզբից ի վեր սպանվել է 10,468 մարդ, վիրավորում է ստացել ավելի քան 27 հազարը։