Լեռնային Ղարաբաղում ավարտվել է խաղաղապահների անձնակազմի ռոտացիան

Ավարտվել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների անձնակազմի ռոտացիան, ինչպես նաեւ սպառազինության եւ տեխնիկայի ուղարկումը Ռուսաստան՝ պլանային վերանորոգման համար, ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում։

«Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ։

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է տասը հենակետ և 16 ժամանակավոր դիտակետ։

Ավարտվել է խաղաղապահ անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև պլանային վերանորոգման համար զենքի և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է տեղեկագրում։