Սայլը տեղից շարժել․ «Վերելք» (տեսանյութ)

Արցախի էլիտան 1994-ից հետո ցանկալի էր, որ հիմներ երեք կառույց, բաժին, որոնք կքննեին հետևյալ հնարավոր տարբերակները`

  1. ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստատուս քվոն պահպանելու համար,
  2. ինչ քայլերի շուրջ է պետք հիմա խորհել ու ինչերի է հարկավոր պատրաստ լինել, եթե պատահի այնպես, որ Արցախի մի մասը կորսվի,
  3. ի՞նչ քայլերի շուրջ է պետք հիմա խորհել ու ինչերի է հարկավոր պատրաստ լինել, եթե պատահի այնպես, որ Արցախն ամբողջությամբ կորսվի:

Եթե այս ուղղություններով բավարար մտածումներ լինեին, ապա կփոքրանար այս աղետին գալու հավանականությունը և արցախցիները հիմա մոլորված չէին լինի այսպես: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին: «Վերելք» հաղորդաշարը գարնանը ջանաց այս հարցը օրակարգային դարձնել մեր քաղաքական դաշտի համար, սակայն արձագանք չեղավ: Ու մենք հայտնվեցինք 2-րդ տարբերակի առջև` լինելով բացարձակապես անպատրաստ: Հաղորդաշարը կրկին բարձրաձայնում է հույժ կարևոր այս հարցի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում