Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ինչպես հաղորդում է թուրքական Անադոլու գործակալությունը, Բլինկենի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում:

Այսօր՝ նոյեմբերի 6-ին նախատեսվում են պաշտոնական բանակցություններ Բլինքենի ու Ֆիդանի միջև, որոնց ընթացքում քննարկվելու են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային մի շարք խնդիրներ ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Թուրքիայում ցուցարարները փորձել են գրոհել ԱՄՆ ավիաբազան