Վերջին հինգ տարիներին հօդս ցնդեցին Սերժ Սարգսյանին վերագրվող բոլոր հերյուրանքները

Վերջին հինգ տարիներին հոդս ցնդեցին բոլոր հերյուրանքները Սերժ Սարգսյանին վերագրվող։ Ճիշտ է բանականության հետ կապը չկորցրած մարդը դրանց երբեք էլ չէր կարող հավատալ, իսկ հիմա հիմնավոր և փաստացի բոլորը հերքվեցին։

Սերժ Սարգսյանը իր կյանքը նվիրել է Արցախի հարցի հայանպաստ լուծմանը։ Շատ երկար կարելի է ներկայացնել, բայց կնշեմ միայն առանձնակի կարևորները։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին իր կողմից բանակցային գերծընթացը գնում էր միայն՝ թե մենք ի՞նչ ենք ստանալու։ Եվ հստակ դրված էր Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում էր Արցախի թե ֆիզիկական անվտանգությունը և թե բանակցային գործընթացում հստակ դրված էր ինքնորոշման հարցը։

Բանակցային վերջին թուղթը, որ դրված էր սեղանին, այն հիմնված էր հետևյալ առանցքային սկզբունքների վրա ՝

  1. Սահմանի ողջ երկայնքով տեղադրվում էր տեսահսկման սարքեր։
  2. Համանախագահող (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) երկրների կողմից ստեղծվում էր 24-ժամյա մոնիտորինգային խումբ, որը պետք է յուրաքանչյուր սահմանային միջադեպ քններ…

3.Սահմանի երկու կողմերից հետդուրս էին բերվում ծանր տեխնիկան, հրետանին և դիպուկահարները։

4.Արցախի տիրապետության տակ գտնվող յոթ շրջաններից երկուսը՝ Քարվաճառը և Լաչինը մնում էին հայկական տիրապետության տակ։

  1. Իսկ մյուս հինգ շրջաններից դուրս պետք է բերվեին զինված ուժերը և պետք է տեղակայվեն խաղաղապահները։

Կետերից կարևորագույնները սրանք են և այս կետերից էր հրաժարվում ադրբեջանական կողմը, բանակցային գործընթացը ձգձգվում էր հենց իրենց կողմից։

Բայց եկավ չարաբաստիկ 2018 թ․ և ամեն ինչ գլխի վայր շուռ տվեց։ Նախ հայտարարվեց, որ Արցախի բանակցային գործընթացը սկսվում են նոր 0 կետից։

Փաստացի լայն հնարավորություններ բացվեցին թշնամու համար բանակցային նոր մանևրների համար։

Դրան հաջորդեց պոպուլիստական մեկ այլ հայտարարություն՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Այս վերջին արտահայտությամբ Հայաստանը փաստացի, միակողմանի դուրս եկավ բանակցային գործընթացից, արհամարհեց Մինսկի Խմբի կողմից կատարված ահռելի աշխատանքը և երկիրը ուղղակի մտավ պատերազմի մեջ։

Սա արվեց միտումնավոր, թե զուտ քաղաքական անհեռատեսությունն էր, պատճառը առայժմ դժվար է ասել։

Փաստացի 2018-ից հետո հայտնվել ենք մի իրավիճակում, որից գրեթե ելք չկա։

Հայ ժողովրդի ամբողջ բազմադարյա պատմության մեջ առաջին անգամ է, որ Արցախը լիովին հայաթափված է։

ՀՀ-ն ունի ղեկավար, ով Հայոց միջնաբերդ անառիկ Շուշին համարեց դժբախտ և դժգույն…

ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող՝ Որոտանը և Իշխանաձորը կառավարության նիստի ժամանակ ուղղակի նվիրեց թշնամուն, ասելով՝ որ ադրբեջանցիները գտնվում են իրենց հողի վրա։

Անգամ հայկական տեղանունները փոխեց և թշնամու քիմքին և ականջին հաճո ձևով։

Երբ հետադարձ հայացք ենք դարձնում պատերազմի սկսվելուն և դրան հաջորդած 44 օրերի մղձավանջին, ապա այնպիսի տպավորություն է, կարծես թշնամին պետք օգտվելով տիրող քաոսից գար և գրավեր ողջ Արցախը.

Բայց ռուսական կողմը թույլ չտվեց այդ ցեղասպանության իրագործումը։ Նախ հակամարտող կողմերին պայմանագիր ստորագրել տվեց, այնուհետև խաղաղապահ զորք տեղակայեց և ահռելի քանակության սպառազինություն տեղակայեց Արցախում։

Բայց դավադրությունը անցավ ընդհատակ, նախ եռակողմ պայմանագրի կետերը սկսեցին խախտվել (հակամարտող կողմերի կողմից), հրադադարից հետո ավելի շատ տարածք ուղղակի նվիրաբերվեց թշնամուն, քան նա պատերազմի միջոցով կարողացել էր զավթել։

Իսկ վերջին զարգացումները ուղղակի փաստում են, որ նախ այս ամենը վաղուց ծրագրված սցենար էր, որի հետևանքով էլ տեղի ունեցավ 2018-ի թուրքաադրբեջանական իշխանազավթումը։

Արձանագրենք, որ Արցախը հանձնողն ու հայաթափողը ունի մեկ անուն՝ թուրք Նիկոլ։

Լիլիթ Հովակիմյան