Իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի դպրոցը. տասնյակ փախստականներ զոհվել և վիրավորվել են

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի Ուսամա բեն Զայեդ դպրոցը, որը ղեկավարվում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության կողմից, օդային հարվածի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ փախստականներ: Այս մասին հղում անելով WAFA պորտալին՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տարբեր գնահատականներով, զոհերի թիվը տատանվում է 20-ից 50 մարդու սահմաններում։ Հարվածի հետևանքով զոհերի մարմինները մասնատվել են։

Տեղական աղբյուրները հաղորդում են, որ հարվածն ուղղված է եղել անմիջապես դպրոցի վրա։