Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում 46 լրագրող է զոհվել

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում զոհված լրագրողների թիվը հասել է 46-ի։ Այս մասին տեղեկացրել է ISNA իրանական գործակալությունը՝ հղում կատարելով Գազայի հատվածում պաղեստինյան վարչակազմի հայտարարությանը։

«46 լրագրողներ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ տղամարդիկ և կանայք, սպանվել են հրթիռակոծումների կամ իսրայելական ավիահարվածների հետևանքով, որոնք հասցվել են նրանց տներին և աշխատանքի ժամանակ»,- նշվել է հայտարարությունում։

Ավելի վաղ Լրագրողների պաշտպանության կոմիտեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 2-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում զոհվել է «առնվազն 36 լրագրող»։