Մամիջանյանը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ խոսել է ՀՀ-ում ոստիկանական համակարգում խնդիրների մասին

Ս.թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին և պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին։

Մամիջանյանն իր խոսքում ԵՄ դեսպանի ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ագրեսիային և դրան միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությանը, Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, ՀՀ և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իմպլեմենտացիային, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, դատական և ոստիկանական համակարգերում առկա խնդիրներին։

ԵՄ դեսպանը բարձր է գնահատել հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին ու ինստիտուտներին և պարոն Մամիջանյանին տեղեկացրել ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունների մասին։