Հայոց պետականության դեմ կրակոցները շարունակվում են նաև այսօր

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճիրն ուղղված էր Հայոց պետականության և ինչու չէ իշխող քաղաքական թիմի՝ «Միասնություն» դաշինքի /ՀՀԿ -ի և ՀժԿ-ի/ դեմ։

Այն մեծ հարված էր նաև ուղղված Հանրապետական կուսակցությանը։

Սպանվեցին Հանրապետականի առաջնորդ Վազգեն Սարգսյանը,ՀՀԿ ղեկավարներից Յուրի Բախշյանն ու անվանի ազատամարտիկ,Վազգենի զինակից Արմենակ Արմենակյանը։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Այն կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ։

Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական շահառուները գլոբալիստական,հակահայկական ու թուրքամետ ուժերնն էին,ովքեր դեմ էին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան գաղափարական գծին ու որոշումներին Արցախյան հարցում։

Իմ խորին համոզմամբ,այս ոճրագործությունը հարված էր Ազատ ու Անկախ Արցախի նկատմամբ ևս,որն իր շարունակությունը ստացավ 2018-ի իշխանափոխությամբ ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով,2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով ու 2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափումով։

Դժբախտաբար, հայոց պետականության դեմ կրակոցները շարունակվում են նաև այսօր՝ «խաղաղության», իսկ իրականում թրքացման կործանարար օրակարգի քողի տակ։

Լույս և խաղաղություն Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի և Արմենակ Արմենակյանի հոգիներին:

Աստված պահապան Հայաստանին

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից