Հայաստանի շահերի դեմ պայմանավորվողը մշտապես գործարկում է նույն պլանը

Հայաստանի շահերի դեմ պայմանավորվողը մշտապես գործարկում է նույն պլանը։

Երբ ՀՀ քաղաքացիները դուրս են գալիս դիտավորության արդյունքում ծագած հերթական ողբերգության շոկից, փորձում իրավիճակ շտկել, նրանց մի անգամից առաջարկվում է մեկ այլ, ավելի մեծ արհավիրքի սցենարը։ Գործողությունների այս հաջորդականությունն արդեն կանխատեսելի է։ Սակայն մի բան է կանխատեսելը, լրիվ այլ բան կանխելը։

Ամեն անգամ երկրում համերաշխության ու կայունության վերականգնման փորձերը հանդիպում են թշնամու հետ սինխրոն աշխատող «համառ դիմադրությանը»։ Այդ դիմադրության ճանապարհին հատվում են բոլոր ազգային ու պետական գծերը՝ օգտագործելով թշնամական ներուժը, արտաքին ագրեսիան և դրա վտանգը։

Մեզ առաջարկվող այս սխեման քանդել է պետք՝ մեր պայքարի ընդհատման արդարացում չդարձնելով «համառ դիմադրության» առկայությունը։ Մեր պայքարի ամբողջականության համար ելակետ և ուղենիշ պիտի լինի այն, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական մեծ ախորժակի հետ։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից