2023-ի սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի քանակը 726 056 է. աճը՝ 5,1 տոկոս. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1% -ով:

Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից: