Իրանը դիմել է Ռուսաստանին և Չինաստանին, որպեսզի նրանք ՄԱԿ-ի ԱԽ-ին թույլ չտան Պաղեստինի շահերին հակասող բանաձևի ընդունում

Իրանը դիմել է Ռուսաստանին և Չինաստանին, որպեսզի նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին թույլ չտան Պաղեստինի շահերին հակասող բանաձևի ընդունում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարությունների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքներով։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Այսօր պարոն Լավրովը, որը ՄԱԿ-ում վետոյի իրավունք ունեցող երկրի ԱԳՆ ղեկավարն է, և մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարել այդ հարցի շուրջ։ Այս հարցով մենք խորհրդակցում ենք նաև Չինաստանի հետ։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ ՄԱԿ-ը չընդունի Պաղեստինի ժողովրդի շահերին հակասող բանաձև»,- լրագրողներին ասել է նախարարը:

ԱՄՆ-ը այս շաբաթվա սկզբին տարածել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության վերաբերյալ: Փաստաթուղթը հրադադարի կոչ չի պարունակում։