Ադրբեջանը միավորել է «ֆրանսիական գաղութատիրության հակառակորդներին»

Բաքվում ընթանում է «Նեոգաղութություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային համաժողովը։ Համաժողովը կազմակերպել է Բաքվի նախաձեռնող խումբը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դրան մասնակցում են 14 երկրների ներկայացուցիչներ և «Ֆրանսիայի կողմից գաղութային վերահսկողության տակ գտնվող» ծովային տարածքների, ինչպես նաև Կորսիկայի ներկայացուցիչներ։

Նշենք, որ Բաքվի հերթական հակաֆրանսիական դեմարշը կապված է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության հետ։