Ռոբերտ Ղուկասյանը Տաթևում տեղահանված անձանց է այցելել
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդակցությունների ու հանդիպումների շարք է սկսել մարզի համայնքներում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների քննարկման նպատակով։
Հոկտեմբերի 17-ին՝ Տաթևում, այսօր Սիսիանում մարզպետը խորհրդակցություններ է անցկացրել համայնքապետարաններում` համայնքի ղեկավարների ու համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ։
Ռոբերտ Ղուկասյանը Տաթևում նաև տեղահանված անձանց է այցելել։