Գևորգ Ալթունյանին առաջադրված մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի․ պաշտպան

Պաշտպանության նախարարության լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը հոկտեմբերի 12-ին կալանավորվել է: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Գոռ Սաղոյանը:

Պաշտպանի խոսքով առաջադրված մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի. «Այդ կապակցությամբ Գևորգ Ալթունյանը մանրամասն ցուցմունք է տվել, մնում է քննչական մարմինը կետ առ կետ ստուգի և այդ ամենը կապացուցվի»,- պարզաբանեց Սաղոյանը:

Նշենք նաև, որ ըստ փաստաբանի՝ Գևորգ Ալթունյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: