Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Իսրայել կատարած այցից հետո Բլինքենը լրագրողներին հայտնել Է Գազայի հատված մարդասիրական օգնության հասանելիության վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի մշակած ծրագրի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Մենք ողջունում ենք Իսրայելի խոստումն աշխատել այդ ծրագրի վրա։ Նախագահը սպասում է դա քննարկելու հնարավորությանը, երբ չորեքշաբթի կլինի այստեղ»,- ասել է Բլինքենը, որը գտնվում է Իսրայելում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին: