ՄԱԿ-ը հաստատել է Գազայից առնվազն 600 հազար փախստականների տարհանումը

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Գազայի հատվածից ավելի քան 600 հազար փախստականներ տեղափոխվել են hարավ դեռ շաբաթ օրը՝ հոկտմբերի 14-ին,  և հայտարարել է, որ այդ թիվն արդեն զգալիորեն աճել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»ին։

Ավելի վաղ իսրայելական «I24 NEWS» հեռուստաալիքը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին, հայտնել էր Գազայի հատվածի հարավ տեղափոխված 600 հազար պաղեստինցիների մասին:

«Շաբաթ օրվա կեսօրին մոտ 600 հազար ներքին տեղահանված անձինք տեղակայվել են միայն Գազայի հատվածի կենտրոնական և հարավային մասերում՝ ավելի ու ավելի սարսափելի պայմաններում։ Այդ ժամանակից ի վեր այդ թիվը զգալիորեն աճել է», – ասված է զեկույցում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեցլ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: