Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել, եթե Իսրայելը չհարձակվի նրա վրա․ՄԱԿ

Իրանը մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ՝ կապված Մերձավոր Արևելքում լարվածության սրման հետ, քանի դեռ հրեական պետությունը հարձակում չի գործել Իրանի Իսլամական Հանրապետության վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։

«Իրանի զինված ուժերը չեն ներգրավվի այն պայմանով, որ իսրայելական ապարտեիդը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա։ Դիմադրության ճակատը կարող է պաշտպանել ինքն իրեն»,- նշել են դիվանագետները։

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը, ապա հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեցլ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: