Բաքվում Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարս է տեղի ունենում

Այս ամառ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի «գործով» Բաքվում դատական ​​ֆարս է տեղի ունենում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործը վարում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։ Նախապատրաստական ​​դատական ​​նիստն անցկացվում է հոկտեմբերի 13-ին։

Շինծու գործով «տուժող» է համարվում 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանին առևանգել էին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։