Իսրայելի վարչակարգի ռազմական ձախողումը «անվերականգնելի է». Այաթոլլա Խամենեի

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին Պաղեստինի դիմադրության «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը որակել է որպես ավերիչ երկրաշարժ, իսկ Իսրայելի իշխանության համար՝ անուղղելի հետախուզական ու ռազմական ձախողում:

«Mehr» գործակալության փոխանցմամբ, Իմամ Ալիի Սպայական համալսարանում ԶՈւ սպայական համալսարանների ուսանողների համատեղ ավարտական արարողության ժամանակ նա ասել է. «Այս երկրաշարժը կարողացել է ավերել Իսրայելի ռեժիմի որոշ հիմնական կառույցներ, որոնք այդքան հեշտությամբ չեն կարող վերակառուցվել»։

Նա ողջունելով պաղեստինցի երիտասարդներին, որոնք նախագծել է նման խելացի գործողություն. «Ովքեր ասում են, որ գործողությունն իրականացվել է ոչ պաղեստինցիների կողմից, սխալվել են»։

Նա Իսրայելի իշխանություններին մեղադրել է տարածքների օկուպացիայի համար ու նշել. «Երբ դաժանությունն ու հանցագործությունը հատել են սահմանը, իսկ հափշտակությունը հասել է իր գագաթնակետին, պետք է սպասել փոթորկին»։