Սերժ Սարգսյանին մեղադրում էին հավասարապես այն ամենի մեջ, ինչն իրենք արեցին այս 5 տարում (տեսանյութ)

Հյուրը «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է:

Խոսելով Գրանադայում Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթի մասին, որով Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի 86,600 քմ տարածքը Արցախի Հանրապետությունով և ՀՀ որոշ անկլավներով, Վահան Բաբայանն ընդգծեց, որ հասարակությունը այս ամենին էլ է մնալու անտարբեր, միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ մի փաստ, որ այս իշխանություններին անհնար է հավատալ, քանզի շատ լավ ենք հիշում, թե ինչպես էին խոսում Արցախի մասին, և մի բան էլ Սերժ Սարգսյանին մեղադրում․

«Գիտեք ինչն է էս աշխարհի անարդարությունը՝ Սերժ Սարգսյանին մեղադրում էին հավասարապես էն բաների մեջ, ինչն իրենք արեցին այս հինգ տարում, և Սերժ Սարգսյանին ժողովուրդը մերժեց, իսկ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը դեռ պահում է։ Հիմա ինձ կարող են մարդիկ ասել՝ ոնց թե ժողովուրդը, ժողովուրդը չի պահում Նիկոլ Փաշինյանին, ոստիկանությունն է պահում։ Այդ մեր ընդդիմության հիմնական թեզերն են։ Ուրեմն ասեմ՝ ոչ եթե ժողովուրդը չի պահում, հարյուր հազարներ կհավաքվեն փողոցում», – ընդգծեց Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ հասարակությունը ուզում է, որ հարթակից խոսեն այն ամենի մասին, ինչը իրենց հուզում է։ Ընդդիմությունն այսօր պարտավոր է լինել անկեղծ և պրագմատիկ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։