Մի օր էլ ԱԺ-ում կհայտարարի` օրենքը ես եմ ու Հայաստանը բաց երկնքի տակ բանտի կվերածի

Իշխանությունն իր առաջին դեմքի մակարդակով ագրեսիա, ատելություն և ներհասարակական ատելություն հրահրող բառապաշար է օգտագործում, բայց քրեական գործեր հարուցվում են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:

Նարեկ Մալյանից, Արմինե Ադիբեկյանից, Տաթևիկ Վիրաբյանից մինչև վերջին ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված քաղաքացիներ:

Երկրում օրենք չկա, և բոլոր կարգավորումներն արվում է փաշինյանական նախասիրություններով և տրամադրությամբ:

Մի օր էլ ԱԺ-ում կհայտարարի` օրենքը ես եմ ու Հայաստանը բաց երկնքի տակ բանտի կվերածի, որի անոնսն արդեն ուրվագծվում է:

 Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից