Նարեկ Մալյանի վերաբերյալ դատական նիստը տեխնիկական պատճառներով հետաձգվեց․ Տիգրան Աթանեսյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է Նարեկ Մալյանի վերաբերյալ արդարացման դատավճռի դեմ դատախազի ներկայացված վերաքննիչ բողոքը՝ «Չաուշեսկուների» անունը ստացած գործով։

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստը տեխնիկական պատճառներից ելնելով հետաձգվել է, այն կկայանա նոյեմբերի 28-ին։

«Դատական կազմի դատավորներից մեկը մասնակցում է դասընթացի, բացի այդ տեխնիկական խնդիր կա Նարեկ Մալյանին բերելու հետ կապված, բայց, քանի որ դատավորը չկա, նիստը չի կարող կայանալ։ Նարեկ Մալյանի ֆիզիկական, հոգեբանական վիճակը, ինչքան ես գիտեմ, շատ լավ է»,- ասաց փաստաբանը։