Տեսակետների սովորական փոխանակում էր․ Զախարովան՝ ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին Politico-ի հրապարակումը՝  հանդիպումն անվանելով «տեսակետների սովորական փոխանակում»:

Զախարովայի խոսքով՝ այդ հանդիպման մեջ ոչ մի գաղտնի բան չի եղել. «Հանդիպումն անցկացնելու նախաձեռնությունը եղել է Արևմուտքից։ Ոչ մի գաղտնի բան չի եղել, իսկ եթե այս պատմությունը հիմա խաղարկվի սադրանքի նպատակով, ուրեմն՝ կարող ենք ասել, որ նպատակը եղել է սադրանքը»։

Ըստ հրապարակման՝ «Խովաևը, Կլաարը և Բոնոն Թուրքիայում գաղտնի բանակցություն են վարել ԼՂ-ի վրա հարձակումից մի քանի օր առաջ»։