ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է Հերոստրատին հեռացնեն՝ ժամանակավոր վարչապետ ընտրելով Մհեր Գրիգորյանին

ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և Հերոստրատին հեռացնեն, ժամանակավոր վարչապետ ընտրելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Ինչու Գրիգորյանին։ Այս ամենի պատճառն ապագա ճանապարհների շուրջ աշխարհաքաղաքական ինտրիգներն են։ Նա է այդ բանակցությունները վարել ու տեղյակ է գործընթացին։

Արտահերթ ԱԺ ընտրությունների մասին այս պահին խոսելը վաղ է, այդ վիճակում չի հիմա երկիրը։

ՔՊ լուլուները պետք է հասկանան, որ Մահաբերը թելից է կախված, իրեն ուժայինները չեն պաշտպանի, եթե հեռացման պրոցես սկսվի։ Նա արդեն իզգոյ է և Հյուսիսում, և Արևմուտքում, և Հարավում, մեր վերաբերմունքի մասին խոսելն անգամ անիմաստ է։ Նրա հենարանը միայն Թուրքիան է և Ադրբեջանը, ու լուլուների վախը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից