Արցախի ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը և նախագահի աշխատակազմի ղեկավարը Հայաստանում են. Mediahub

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը Արցախից եկան Հայաստան: Այս մասին գրում է Mediahub-ը։

Վաղ առավոտյան Mediahub-ը գրել էր, որ երեկ գիշեր ԱՀ ԱԱԾ տնօրենին ադրբեջանցիները թույլ չէին տվել հատել Հակարի կամուրջը, նրան տարել էին Ստեփանակերտ (ձերբակալել էին, ապա բաց թողել – խմբ.), իսկ բանակցություններից հետո թույլ տվել գալ ՀՀ:

Ըստ կայքի աղբյուրի` Արցախում միայն նախկին ու ներկա նախագահներն են մնացել և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը դուրս գան Արցախից:

Նրանց` Արցախը լքելու հարցի շուրջ այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել: