Այս պահին 4500 թափուր աշխատատեղ կա. ԱՍՀՆ-ը կայք է գործարկել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված է https://www.workforall.am/ կայքում այս պահին 4500 թափուր աշխատատեղ կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ կայքը ստեղծվել է այն անձանց համար, որոնք աշխատանք են փնտրում։

Կայքում գրանցվելուց հետո, օգտվելով որոշակի կարգավորումներից, հնարավոր է նշել այն մարզը, որտեղ անձը գրանցված է, նշել աշխատանքային ոլորտը և տեսնել, թե ինչ աշխատանքերի համար թափուր հաստիքներ կան։

«Եթե անձը ֆիքսում է որևէ աշխատատեղ, Միասնական սոցիալական ծառայությունը կարող է կազմակերպել այդ անձի և գործատուի միջև կապը։ Դրա համար պետք է դիմել մոտակա Միասնական սոցիալական ծառայություն կամ զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին»,–ասաց նա։