Արցախից Հայաստան ևս 97 անձ է ժամանել․ Նազելի Բաղդասարյան․ ՈՒՂԻՂ

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Նրա խոսքով՝ Արցախից Հայաստան ևս 97 անձ է ժամանել:

Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.617 անձ արդեն Հայաստանում է։

Հակարիի կամուրջը հատել է 21.191 տրանսպորտային միջոց։

Հաշվառում է անցել 91.918 անձ։