Թուրքիան այսօր կրկին պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը

Թուրքիան այսօր կրկին պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը։

Ադրբեջանի ահաբեկչական զինված ուժերն այսօր կրկին կրակել են Գեղարքունիքի մեր դիրքերի ուղղությամբ, ունենք տուժածներ։

Զուգահեռաբար Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են “Զանգեզուրի միջանցք” պահանջել, Ադրբեջանը բարձրաձայնում է մոտ 100 միլիարդ դոլար ռազմատուգանքի մասին, պահանջում է ինչ-որ “անկլավներ”, 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, խոչընդոտում է ՀՀ տարածքում գործարանների բացմանը (ոնց Երասխում), շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում․․․

Ընդամենը օրեր առաջ էլ ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում՝ օկուպացնելով Արցախի մնացյալ ողջ տարածքը․․․

Բայց Հայաստանում թուրքին թողած շարունակում են թշնամի սարքել այլոց, խոսել “խաղաղություն”-ից ու ջայլամի նման անտեսել մեր գլխին կախված սպառնալիքները, հորթի հրճվանքով էլ քայլել դեպի թշնամին․․․

Անգամ կենդանին ինքնապահպանման և ինքնապաշտպանման բնազդ ունի։ Մենք փաստորեն դրանից իսպառ չունենք․․․

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից