Օգնությունն ավելացնելուց բացի՝ Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու միջոցներ են անհրաժեշտ. Ինյարիտուն Գորիսում է

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Գորիսում է, այնտեղից էլ կոչ է արել Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու միջոցներ ձեռնարկել:

Գորիսից տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հազարավոր հայեր ժամանում են այնտեղ՝ փախչելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից:

«Մարդասիրական օգնության անհրաժեշտ ավելացումից բացի, անհրաժեշտ է միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու»,-նշել է Ինյարիտուն:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հայկական Արցախի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել է ավելի քան 200,  վիրավորվել 400-ից ավելի արցախցի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, երեխաներ: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիները: Հոկտեմբերի 2-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 հազար 520 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստան: