ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.520-ի. մնացել են պաշտոնյաներն ու քիչ թվով բնակիչներ․ Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը 6 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

ԼՂ-ից բռնի տեղահանված 100.520 անձ է ժամանել ՀՀ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության որոշ՝ ավելի քիչ զանգվածը»,- ասել է Բաղդասարյանը։

Հաշվառում է անցել 89.167 անձ, կառավարությունը կացարան է հատկացրել ավելի քան 53,9 հազար մարդու։

«Հաշվառման գործընթացը խիստ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան հետագայում օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից»,- նշել է Բաղդասարյանը։

Մանրամասաները՝ տեսանյութում