Արցախի ԱԳՆ նախկին նախարար Դավիթ Բաբայանին Բաքուն ձերբակալել է

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։

Նշվել է, որ նրա դեմ հարուցվել է քրեական գործ։

Բաբայանը 4 ամսով կալանավորված է։

Երեկ չէ առաջին օրը՝ սեպտեմբերի 28-ին, Դավիթ Բաբայանը գրառում էր կատարել «Ֆեյսբուքի» իր էջում՝ տեղեկացնելով, որ որոշում է կայացրել Ստեփանակերտից գնալ Շուշի։

«Թանկագին հայրենակիցներ, ընկերներ, կուսակիցներ։ Դուք բոլորդ գիտեք, որ ես ներառված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է, որ ես գնամ Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Ես որոշում եմ կայացրել այսօր Ստեփանակերտից գնալ Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, հուզմունք և սթրես կպատճառի, առաջին հերթին, իմ մերձավորներին, բայց նրանք, համոզված եմ, կհասկանան։

Իմ չներկայանալը կամ, որ ավելի վատ է՝ փախուստը, լրջագույն վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ մարդկանց, իսկ դա ես, որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա թույլ տալ չեն կարող։

Աստված պահի մեր ժողովրդին, և թող Տերը հասնի նրա տառապանքներին և ապաքինի վերքերը»,- գրել էր նա։