ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է Արցախից տեղահանված ուսուցիչներին

«ԼՂ-ից մեզ մոտ գտնվող սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովել,- գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուքի» իր էջում:

– Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected], որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը»,- նշել է Անդրեասյանը: