Արցախում հայեր գրեթե չեն մնացել. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը թելեգրամյան իր էջում այսօր առավոտյան գրել է.

«Իմ ոչ պաշտոնական տեղեկատվությունը: Արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղևորվում են Հայաստան։ Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել»։