Բաքուն հայտարարել է Արցախում ՄԱԿ փորձագետների խումբ ընդունելու մասին

Սպասվում է, որ առաջիկա օրերին ՄԱԿ-ի փորձագետների խումբը կայցելի հայաթափված Արցախ։ Interfax-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

CBC News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Բաքուն մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքը այդ տարածք։

Հաջիևը վստահեցրել է, թե «Ադրբեջանը նպատակ չունի ստիպել Ղարաբաղի հայերին լքել տարածաշրջանը և երաշխավորում է նրանց անվտանգությունը», միևնույն ժամանակ հավելել՝ «վախեցողները կարող են հեռանալ»։

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական լայնածավալ հարձակման հետևանքով եղան 100-ավոր զոհեր, ողջ արցախահայությունը բռնի տեղահանվեց երկրից՝ տեղափոխվելով Հայաստան։ Այս պահին էլ արցախահայության դեպի Հայաստան դադարում։