Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին

ՌԴ ՊՆ-ը տեղեկատվություն է տարածել առ այն, որ Տուլայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ի պատասխան ԶԼՄ-ների, թե արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս մասնակցում է նիստին, ասել է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»։